• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:36, 08 Հոկտեմբեր 2015

Ֆրանսահայ ճանապարհորդը 47 տարի շարունակ այցելել է Արևմտյան Հայաստան

Ֆրանսահայ ճանապարհորդը 47 տարի շարունակ այցելել է Արևմտյան Հայաստան

Ստամբուլի ֆրանսիական մշակույթի  կենտրոնը և Անատոլիայի ուսումնասիրությունների ֆրանսիական ինստիտուտը «Արևելյան Անատոլիայով 40 տարվա ճանապարհորդություն» թեմայով համատեղ միջոցառում են կազմակերպել: Միջոցառման ժամանակ իր տպավորություններով կիսվել է սփյուռքահայ Ստեփան  Բուդոյանը, որը 47 տարի շարունակ ամեն տարի այցելել է այնտեղ, լուսանկարել պատմամշակույթային վայրերը, տեղի կյանքը, կենցաղը, մարդկանց:

«Trttürk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Բուդոյանը հայտնել է, որ դեպի արևելք ճանապահորդելու հետաքրքրությունն իր մեջ արթնացել էր հոր շնորհիվ: Վերջինս 1965 թվականին Ֆրանսիայից ավտոբուսով էր Թուրքիա հասել, այցելել էր ծնողների տուն, իսկ վերադարձից հետո տեսածը զավակներին էր պատմել: Հորից հետո 3 տարի անց՝ 1968-ին, Ստեփան Բուդոյանը սկսել էր իր ճանապարհորդությունը:

Ըստ Բուդոյանի՝ սկզբնական շրջանում իր մտահաղացումը լավ չի ընդունվել: «Ֆրանսիայի հայերը այդ ամենին վատ էին վերաբերվում: Թուրքերն էլ կարծում էին, թե գանձեր ենք որոնում կամ էլ եկեղեցիներն ենք թալանելու: Որոշ տհաճ դեպքեր էլ են եղել, բայց արդեն ժամանակը փոխվել է ու վախն էլ՝ վերացել: Իսկ այսօր մեքենայիս վրա հայկական դրոշ կա, և առանց վախենալու շրջում եմ: Սա ինձ ուրախացնում է»,- ասել է Բուդոյանը:

Բուդոյանին ամենաշատը տպավորել է Վանա լիճը և նրա շրջակայքը: Ըստ նրա՝ այնտեղ դեռևս շարունակվող մի պատմություն կա: 47 տարի անընդմեջ Թուրքիայով շրջագայած ճանապարհորդի կարծիքով Արևելքի (նկատի ունի Թուրքիայի արևելքը) հին պատմության մասին ամենից լավ պատմում են պաշտամունքային վայրերը:

Բուդոյանը տեղեկացրել է, որ լուսանկարների արխիվը մոտ ժամանակներս հասանելի կլինի համացանցում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}