• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 11:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:57, 10 Հոկտեմբեր 2015

Ահաբեկչություն Անկարայում. կան զոհեր և վիրավորներ (լրացված)

Ահաբեկչություն Անկարայում. կան զոհեր և վիրավորներ (լրացված)

21:23
Վարչապետ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրում 3-օրյա սուգ է հայտարարվում: 

21:22
Զոհերից մեկը 9-ամյա երեխա է, որը ցույցին մասնակցում էր հոր հետ միասին:

21:10
Պայթյունն իրականացրել են 2 մահապարտներ՝ իրենց վրա ամրացված պայթուցիկների օգնությամբ. ոստիկանությունը հաստատել է. 

​
20:30
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին ցավակցական ուղերձ է հղել:

17:41
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը ժամանակվորապես արգելել է Անկարայի ահաբեկչության լուսաբանումը:

17:34
Թուքիայի Ներքին գործերի, Արդարադատության և Առողջապահության նախարարները համատեղ հայտարարություն են արել, ըստ որի՝ զոհերի թիվը հասել է 86-ի , իսկ վիրավորներինը՝ 186-ի :

16:16
Դեպքի վայր ժամանած Ներքին գործերի, Արդարադատության և Առողջապահության նախարարներին մարդիկ զայրույթով են դիմավորել և նրանց վրա պլաստմասե շշեր  նետել: 

16:10
Անկարայի գլխավոր դատախազ Հարուն Քոդալաքը հայտարարել է, որ զոհերի թիվը հասել է 47-ի, որոնցից 30-ը մահացել է դեպքի վայրում, իսկ 17-ը՝ հիվանդանոցներում:

15:30
Պայթյունները ընթացքում զոհվել է քրդամետ 
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) Իզմիրի նահանգային գրասենյակի նախագահ Ջևիթ Ուղուրը:

15:27
Պայթյունները տեղի են ունեցել Ազգային հետախուզական կազմակերպության շենքից ընդամենը 3 կմ և ոստիկանության շենքից 1 կմ հեռավորության վրա:

15:17
Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն շտապ անվտանգության ժողով է հրավիրել:

15:12
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Էրդողանին ցավակցական հեռագիր է հղել: 

14:56
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Անկարայում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հայտարարությամբ՝ ասելով. 
«Խստորեն քննադատում են Անկարայում տեղի ունեցած հաձակումը: Մենք դեմ ենք ահաբեկչության ցանկացած դրսևորմանը: Բոլորին կոչ ենք անում լինել ողջամիտ»:

14:24
Երեկ երեկոյան Twitter-ում Փիր Օզան Աբդալ (@AnotolyTodorov) անունով օգտատերը գրառում է արել այն մասին, որ այսօր Անկարայում խաղաղ ցույցի ժամանակ հնարավոր է պայթյուն տեղի ունենա և ավելացրել. «Եթե ես վաղը այդ այնտեղ մահանամ, հանկարծ չասեք թե երկիրս չէի սիրում»:

14:05
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հանդես է եկել պայթյունի վերաբերյալ հայտարարությամբ: Նա մասնավորապես ասել է. «Դեպքը իր բնույթով ճիշտ և ճիշտ Դիարբեքիրում և Սուրուչում տեղի ունեցած պայթյունների կրկնությունն ու շարունակությունն է, իսկ հետևանքները՝ սարսափելի»:

13:40
Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ է հրապարակել: Համաձայն այդ տվյալների՝ այս պահի դրությամբ 30 մարդ զոհվել է, 126 հոգի վիրավորվել:

12:57
Այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 խոշոր պայթյուն է որոտացել:
Պայթյունները տեղի են ունեցել Անկարայի երկաթուղային կայարանի մոտ, որտեղ պետք է անցկացվեր արհմիությունների կողմից կազմակերպված «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» խորագրով խաղաղ ցույցը:

Թուրքական «Dogan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ պայթյունի հետևանքով կան մեծ թվով վիրավորներ և ամենաքիչը 20 զոհ: Կան վարկածներ, որ պայթյուններն իրականացվել են մահապարտների կողմից:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության բրիգադներ:




Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}