• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:18, 15 Հոկտեմբեր 2015

Թուրքիայի բնակչության 67.8 տոկոսի առողջությունը լավ կամ շատ լավ է

Թուրքիայի բնակչության 67.8 տոկոսի առողջությունը լավ կամ շատ լավ է

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը» (OECD) հրապարակել է իր «Hows life- Ինչպիսին է կյանքը- 2015»  հաշվետվությունը: Ինչպես հայտնում է թուրքական «gercekgundem.com» լրատվակայքը, ըստ հաշվետվության՝ Թուրքիայի բնակչության 12.7 տոկոսը բնակարաններում չունի սեփական սանհանգույց, այս ցուցանիշը OECD-ի միջին ցուցանիշի համեմատ շատ ցածր է: Նշվում է, որ Ռուսաստանում այս ցուցանիշը կազմում է 16 տոկոս:

Թուրքիայի բնակչության միայն 2 տոկոսն է մատնված երկարատև գործազրկության, այս առումով Թուրքիան համապատասխանում  և նույնիսկ գերազանցում է OECD միջին ցուցանիշին (2.6 տոկոս): Բայց երկարաժամկետ գործազուրկ մնալու ռիսկը Թուրքիայում չափազանց մեծ է, իսկ բնակչության  40.9  տոկոսը մշտապես ստիպված է աշխատել երկար ժամեր շարունակ,  OECD-ի միջինացված ցուցանիշը այս առումով կազմում է 12.5 տոկոս:

Թուրքիայի բնակչության 67.8 տոկոսի առողջությունը լավ կամ շատ լավ է: Այս ցուցանիշը ևս բավական մոտ է OECD–ի սահմանած  միջին միավորին: Նշվում է նաև, որ Թուրքիայի բնակչության 86.1 տոկոսը համոզված է, որ  դժվար իրավիճակում հայտնվելիս կարող է հույս դնել մտերիմների ու բարեկամների վրա: OECD –ը այս առումով սահմանած միջին ցուցանիշը 88 տոկոս է:
«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» երկրների շարքում ամենամեծ մասնակցությունը ընտրություններին գրանցվում է հենց Թուրքիայում, սակայն դա ավելի շատ բացատրվում է ընտրություններին պարտադիր  մասնակցելու անհրաժեշտությամբ:

Թուրքիայի բնակիչների  25-34 տարիքային խմբում  բարձրագույն կրթություն ունեցողները 2013թ. դրությամբ կազմել են 47.7 տոկոս:  Ընդ որում,  Թուրքիայի համար այս ցուցանիշը 2000թ. 27.7 տոկոս էր: Այնինչ OECD–ի միջինացված տվյալների համաձայն՝ տվյալ տարիքային խմբի մասնագիտական կրթվածության մակարդակը պետք է կազմի 83.6 տոկոս:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}