Հասարակական09:09, 24 Հոկտեմբեր 2015
Թուրքիայում իշխող կուսակցությունն ընտրություններից առաջ ձայն է խնդրում ԼԳԲՏ համայնքից

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) նոյեբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրում գործող բոլոր հասարակական կազմակերպություններին նամակներ է ուղարկել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Diken» լրատվական կայքը, նախընտրական քարոզչություն պարունակող նամակներ ուղարկվել են նաև սեռական փոքրամասնությունների (ԼԳԲՏ) շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններին՝ նրանց ձայները ստանալու ակնկալիքով։
Աղբյուրը հիշեցնում է, որ ԼԳԲՏ համայնքի կողմից անցկացվող «Հպարտության երթը», որը մինչ այդ 12 տարի շարունակ անցակցվել էր առանց միջադեպերի, այս տարի Ստամբուլի նահանգապետարանի կողմից առանց որևէ պատճառբանության վերջին պահին մերժվել էր, իսկ ոստիկանությունը, գործի դնելով ջրցան մեքենաները և արցունքաբեր գազ կիրառելով ցրել էր երթը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |