• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:27, 27 Հոկտեմբեր 2015

Թուրքիայի հանրային ռադիո-հեռուստատեսությունն ընդդիմադիրներին քիչ եթերաժամանակ է տրամադրում

Թուրքիայի հանրային ռադիո-հեռուստատեսությունն ընդդիմադիրներին քիչ եթերաժամանակ է տրամադրում

Թուրքիայի ռադիո-հեռուստատեսություն գերագույն խորհրդում (RTÜK) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ներկայացուցիչ Էրսին Օնգելը ներկայացրել է, թե  Թուրքիայի հանրային ռադիո-հեռուստատեսությունը (TRT) որքան եթերաժամանակ է տրամադրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և մրցապայքարի մեջ գտնվող կուսակցություններին:

Թուրքական «Hürriyet» թերթը գրում է, որ Օնգելի ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին 25 օրվա ընթացքում TRT-ն իշխող «Արդարություն  և զարգացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ) տրամադրել է  30 ժամ, նախագահ Էրդողանին՝ 29 ժամ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ)՝ 5 ժամ: Մեկ այլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ) եթերում եղել 1 ժամ 10 րոպե, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ ընդամենը 18 րոպե:

Ուղիղ եթերում ստացած ժամանաքանակով քրդամետ կուսակցությունը կրկին հետնապահ է: Այսպես, 12 հեռուստաալիք, որոնց շարքում և TRT-ն,  միասին վերցրած 138 ժամ ուղիղ եթերով հեռարձակել են Էրդողանի ելույթները, 238 ժամ տրամադրել են ԱԶԿ-ին, 21 ժամ՝ ԺՀԿ-ին, և 6 ժամ ԺԴԿ-ին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ՝ 2014-ի օգոստոսին, TRT-ի՝ ժամաքանակ տրամադրելու խտրական մոտեցման մասին բարձրաձայնել էր ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը: TRT-ն նախագահական ընտրութունների ժամանակ Էրդողանին տրամադրել էր 8 ժամ 2 րոպե,  ԺՀԿ-ի և ԱՇԿ-ի ընդհանուր թեկնածու Էքմելեդին Իհսանօղլուն ստացել էր 2 ժամ 53 րոպե ժամանակ, իսկ Դեմիրթաշը՝ 1 ժամ 24 րոպե:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}