• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:15, 28 Հոկտեմբեր 2015

Արև Միրաքյան. «Այսուհետև ամեն վայր վերածելու ենք «Քամփ Արմեն»-ի»

Արև Միրաքյան. «Այսուհետև ամեն վայր վերածելու ենք «Քամփ Արմեն»-ի»

Նախօրեին հայտի դարձավ, որ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի ամառային ճամբարը վերադարձվել է հայկական համայնքին: «Քամփ Արմեն» անունով հայտնի շինությունը, որը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը, ապօրինաբար խլվել էր հայ համայնքի ձեռքից: Ճամբարը վերադարձնելու համար պայքարող մի խումբ երիտասարդներ արդեն 175 օր շուրջօրյա հերթապահություն էին անցկացնում այնտեղ: Նրանցից մեկը` Արև Միրաքյանը, իրենց հաղթական պայքարի մասին զրուցեց Ermenihabr.am-ի հետ:

Արևը հայտնեց, որ այն պահից, ինչ իրենք սկսել են հերթապահություն անցկացնել ճամբարում և պահանջել վերադարձնել շինությունը, ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը ներկայացրել է իրենց պահանջը հակառակ կողմին: Շուրջ 6 ամիս տևած բանակցությունների արդյունքում հանձնաժողովին հաջողվել է հաղթանակ տանել: 

Կիսելով հաղթանակի բերկրանքը՝ Արևը ասաց. «Այդ լուրն ինձ երջանկացրեց, վերջիվերջո պայքարի արդյունքում հասանք հաղթանակի: Սա բոլորիս հաղթանակն է: Երկար ժամանակ է` լավ լուրեր լսելու կարիք ունեինք: Այսուհետև պայքարելու ենք  ամեն տեղի համար, ամեն վայր  վերածելու ենք «Քամփ Արմեն»-ի»:

Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել էՀայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է  որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքականիշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից:

2015 մայիսի 6-ի ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել:  Հոկտեմբերի 27-ին, երբ ճամբարը վերադարձվեց հայ համայնքին, լրացավ ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահության 175-րդ օրը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}