Հասարակական12:10, 30 Հոկտեմբեր 2015
Էրդողանի նստավայր սև փետրավոր զգեստով եկած տրանսսեքսուալը սոցցանցերում քննարկման առիթ է դարձել

Թուրքիայի նախագահական նստավայրում հանրապետության օրվա կապակցությամբ նախօրեին անցկացված ընդունելությանը մասնակցած արվեստի ներկայացուցիչների շարքում է եղել նաև սեռափոխված երգչուհի Բյուլենթ Էրսոյը:
Ըստ թուրքական «Posta» պարբերականի` սկանդալային երգչուհու` ընդունելության ընթացքում կրած հագուստը սոցցանցերում քննարկման առիթ է դարձել: Հագուստի հարցում իր «յուրահատուկ» ճաշակով հայտնի երգիչուհին այս անգամ բոլորին ապշեցրել ու վախեցրել է սև փետրավոր զգեստով:
Նշենք, որ 63-ամյա երգչուհին Թուրքիայում հայտնի է հատկապես Օսմանյան դասական երգերի իր կատարմամբ: Երկրպագուների կողմից «Դիվա» անունը ստացած երգչուհին իր կարիերան սկսել է որպես տղամարդ երգիչ: Սակայն ավելի ուշ 1981 թվականին նա վիրահատվել ու փոխել է սեռը: Չնայած սեռափոխությանը` նա պահպանել է իր Բյուլենթ անունը, որ արական անձնանուն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |