• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:30, 09 Նոյեմբեր 2015

Թուրքիայում սիրիացի երեխաները չեն կարողանում կրթություն ստանալ

Թուրքիայում սիրիացի երեխաները չեն կարողանում կրթություն ստանալ

Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում նշվում է, որ Թուրքիայում դպրոց չի հաճախում ավելի քան 400 հազար սիրիացի երեխա: Զեկույցը կոչվում է «Ապագաս պատկերացնելիս որևէ բան չեմ կարողանում տեսնել. Թուրքիայում կրթության հարցում սիրիացի փախստական երեխաների դեմ ծառացած խոչընդոտները»:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` զեկույցում մասնավորապես ասվում է. «Ինչքան էլ Թուրքիայի կառավարությունը փորձում է փախստականների ճգնաժամի խնդրում առատաձեռն լինել, այնուամենայնիվ, Թուրքիան դժվարանում է ապահովել սիրիացի երեխաների` կրթություն ստանալու իրավունքը»:

Կազմակերպությունը, 2014-2015թթ. Թուրքիայում ուսումնասիրություններ կատարելով, պարզել է, որ դպրոց չեն հաճախում 708 հազար սիրիացի դպրոցահասակ երեխաներից ավելի քան 400 հազարը:

Զեկույցում նշվում է, որ սիրիացի երեխաների համար դպրոց հաճախելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ Թուրքիայում 2014-ին իրավական կարգավորումներ են կատարվել: Բայց դեռևս կան խոչընդոտներ. դրանք լեզվի, սոցիալական ինտեգրման և նյութական սղության խնդիրներն են:

Թուրքիային կոչ է արվում ժամ առաջ աշխատանքներ սկսել սիրիացի երեխաների համար կրթության հնարավորություն ստեղծելու ուղղությամբ, իսկ միջազգային հանրությանը կոչ է արվում օգնել Թուրքիային այդ հարցում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}