• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:46, 12 Նոյեմբեր 2015

Դերասանուհի Սերրա Յըլմազ. «Այո, ես թուրք եմ, բայց դա իմ մեղքը չէ»:

Դերասանուհի Սերրա Յըլմազ. «Այո, ես թուրք եմ, բայց դա իմ մեղքը չէ»:

Ամերիկյան «Parts Unknown»  հաղորդման շրջանակներում թուրքական ինքնության և Թուրքիայի հայերի մասին հնչած տեսակետներն ակտիվ քննարկումների առիթ են դարձել Թուրքիայում: Հաղորդման հեղինակ, հայտնի ամերիկացի խոհարար Էնթոնի Բուրդենը եթերում   հյուրընկալել է թուրք դերասանուհի Սերրա Յըլմազին: Եթերի ընթացքում դերասանուհին ասել է. «Այո, ես թուրք եմ, բայց դա իմ մեղքը չէ»: Այս արտահայտությունը թուրքերի կողմից բուռն արձագանքի և քննադատությունների առիթ է հանդիսացել:

Իսկ  թուրքական «Hurriyet» պարբերականի սյունակագիր Ջենգիզ Սեմերջիօղլուն նոյեմբերի 11-ի իր հոդվածում ուշադրություն է հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա:  Սեմերջիօղլուն ընդգծել է, որ  «CNN International»-ի նշված հաղորդման մեջ մեկ այլ, շատ ավելի կարևոր կարծիք է հնչել և հարկ է, որպեսզի այն ավելի մեծ ուշադրության արժանանա: Խոսքն այն մասին է, որ «Parts Unknown»-ի շրջանակներում Բուրդենը մի ստամբուլաբնակ հայ արհեստավորի հարցրել է, թե ինչպես է նա պատկերացնում հայերի ապագան Թուրքիայում: Այս հարցին Թուրքիայի հայ քաղաքացին պատասխանել է. «Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, շուտով Թուրքիայում ոչ մի հայ երիտասարդ չի մնա, բոլորը կթողնեն այս երկիրը, կհեռանան»:

Ըստ «Hurriyet»-ի թղթակցի՝ սա շատ ավելի կարևոր և մտածելու տեղիք տվող հանգամանք է, քան թուրք դերասանուհու արտահայտություն:

«Եթե որևէ իտալացի ասի, որ ինքն իտալացի է, բայց դա իր մեղքը չէ, բոլոր իտալացիները կծիծաղեն ու կանցնեն: Եթե ամերիկացին ասի, որ ինքն ամերիկացի է, բայց դրանում մեղք չունի, որևէ ամերիկացի դրան կարևորություն չի տա: Իսկ մենք անմիջապես այս միտքը մեկնաբանում ենք որպես թուրքերին ստորացնող արտահայտություն», - հավելել է Սեմերջիօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}