Հասարակական07:44, 12 Նոյեմբեր 2015
Դորտմունդում հայ-գերմանական բարեկամությունը խորհրդանշող այգի կբացվի

Գերմանիայի օրենսդիր մարմնի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթի նախաձեռնությամբ հիմնվելու է հայ-գերմանական բարեկամությունը խորհրդանշող բուսաբանական այգի: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, հայ-գերմանական բարեկամությունը խորհրդանշող այգու բացման մասին դեռևս հայտարարություն չի արվել՝ զգուշանալով գերմանաբնակ թուրքերի հնարավոր վատ արձագանքից: Վերոհիշյալ այգին գտնվելու է Դորտմունդում՝ Գերմանիայի ամենամեծ բուսաբանական այգու տարածքում:
Գերմանիայի հայ ակադեմիկոսների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը հայտնել է, որ այգու մասին տեղեկություն ներկայացնող վահանակներ չեն տեղադրվել, քանի որ Գերմանիայում բնակվող թուրքերը կարող են միտումնավոր վնասել դեռևս դալար ծառերը, ուստի կսպասեն մինչև ծառերն աճեն:
Օրդուխանյանը ընդգծել է, որ թուրքական լոբբիստական ուժերը միշտ խոչընդոտներ են ստեղծում Հայոց ցեղասպանությանն առընչվող ծրագրերը տապալելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |