• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:04, 13 Նոյեմբեր 2015

Տարեց վանեցին ինքնուրույն սովորել է կարդալ ուրարտական սեպագրերը

Տարեց վանեցին ինքնուրույն սովորել է կարդալ ուրարտական սեպագրերը

Ներկայիս  Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական մայրաքաղաք Վանի  ամրոցի պահակը ողջ   աշխարհում ուրարտերեն սեպագիրները վերծանել կարողացող 38 մարդկանցից մեկն է:  Թուրքական «Radikal» պարբերականի տեղեկացմամբ՝ տարրական կրթություն  ունեցող Մեհմեթ Քուշմանը շուրջ կես դար Վանի պատմական Սարդուրիխինիլի (Հայկաբերդ, Չավուշ թեփե) ամրոցի տարածքի պահակն է:  Նա ուրարտական սեպագրերը ուսումնասիրել ու սովորել է պեղումների համար Վան եկող հնէաբաններից վերցրած գրքերի օգնությամբ: 74-ամյա Մեհմեթ Քուշմանը նաև միակ մարդն է աշխարհում, ով կարողանում է գրել ուրարտական սեպագրերով և կազմել է ուրարտերենի այբուբենը:

Քուշմանը մասնակցել է 1961 -1988թթ. Չավուշթեփեում պրոֆեսոր Աֆիֆ Էրզեմի գլխավորությամբ իրականացված բոլոր  պեղումներին: Այստեղ եկող զբոսաշրջիկներին Քուշմանը ուղեկցում,  հնէաբանի իր գիտելիքներով տեղեկություններ է հաղորդում Վանի և բերդի պատմության մասին, կարդում է ուրարտական Իրմուշինի աստծուն նվիրված տաճարի սեպագիր արձանագրություններն ու թարգմանում թուրքերեն: Նա ուրարտերեն է սովորեցրել նաև իր ընտանիքի անդամներին:

Շուրջ  3000-ամյա պատմություն ունեցող Սարդուրիխինիլի (Հայկաբերդ, Չավուշ թեփե) ամրոցը գտնվում է Վան քաղաքից 50 կմ դեպի հարավ-արևելք: Հուշարձանից ոչ հեռու պահպանվել է նախկին հայկական Աստվածաշեն գյուղը (Չավուշթեփե): Ամրոցը կառուցված է ութգագաթանի Բոլդաղ լեռնաշղթայի վրա՝ հովտից 90-110մ բարձրության վրա: Ամրոցը կառուցել է Ուրարտուի (Վանի թագավորություն) Սարդուրի 2-րդ արքան:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}