Հասարակական13:44, 13 Նոյեմբեր 2015
«Facebook»-ի բովանդակության արգելափակումների թվով Թուրքիան երկրորդն է աշխարհում

Թուրքիան երկրորդ երկիրն է ողջ աշխարհում, որոշակի բովանդակության հեռացնելու կամ արգելափակելու ամենաշատ պահանջներն է ներկայացնում Facebook սոցիալական ցանցին: Այս մասին հայտնում է թուրքական «Haberturkcom» լրատվակայքը՝ հղում կատարելով «Facebook»-ի հրապարակած 2015թ. հունվար – հունիս հաշվետվության տվյալներին: Ըստ այդմ՝ նշյալ ժամանակահատվածում Թուրքիան Ֆեյսբուքից պահանջել է հեռացնել 368 նյութ, տեղեկություններ է հարցրել 458 օգտատիրոջ մասին, արգելափակել է ֆեյսբուքի 4496 նյութ: Նշվում է նաև, որ սոցկայքը այս պահանջների 87.5 տոկոսի դեպքում տեղեկություններ է տրամադրել Թուրքիային:
Ըստ աղբյուրի՝ «Facebook»-ի բովանդակությունների հեռացման կամ արգելափակման ամենաշատ պահանջներ ներկայացնող երկրների ցուցակի առաջատարն Հնդկաստանն է: Այս երկիրը տարվա առաջին վեց ամիսների ընթացքում արգելափակել է ֆեյսբուքում տեղադրված 15155 նյութ:
Ընդհանուր առմամբ, 2015թ. հունվար – հունիս ամիսներին «Facebook»-ին ներկայացվող արգելափակման և բովանդակության հեռացման պահանջների թիվը ողջ աշխարհում աճել 18 տոկոսով՝ հասնելով 41214:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |