• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 09:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:53, 19 Նոյեմբեր 2015

Պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը խոսել է հայկական սփյուռքի մասին

Պոլսահայ պատգամավոր Սելինա Դողանը խոսել է հայկական սփյուռքի մասին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր, պոլսահայ Սելինա Դողանը հայտնել է, որ աշխատում են վերացնել Թուրքիայում թշնաբար կիրառվող  «սփյուռք» բառի բացասական ընկալումը:

Այս մասին պատգամավորն ասել է Թուրքիա այցելած հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որոնք մասնակցում են «Հրանտ Դինք հիմնադրամի» կազմակերպած «Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսություն» ծրագրին: 

Դողանը գոհունակություն է հայտնել, որ մամուլի ներկայացուցիչների համար բաց ճանապարհ կա, որ հնարավորություն կա նրանց հետ հանդիպել մի ժամանակաշրջանում, երբ Թուրքիայում մամուլի ազատությունը կոպտորեն խախտվում է: Պոլսահայ քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ իր դիրքորոշումը պատճառ կդառնա երկու երկրների միջև կարծրատիպերը կոտրելու և հասարակական կազմակերպությունների, երկու ժողովուրդների, ինչպես նաև քաղաքական գործիչների հարաբերությունների ամրապնդելու և զարգացնելու համար:

Անդրադառնալով հայկական սփյուռքին՝  Դողանը նշել է, որ, ցավոք, «սփյուռք» բառը Թուրքիայում թշնամական իմաստով է կիրառվում: «Մենք ակտիվ աշխատում ենք «սփյուռք» բառի բացասական ընկալումը վերացնելու ուղղությամբ: Որպեսզի այդ բացասականը դրականով փոխարինենք,  ամեն պատեհ առիթով ասում ենք, որ այդ մարդիկ Անատոլիայի մեր քաղաքացիների թոռներն են, որոնց պապերը ստիպված են հեռացել: Բացի այդ նշում ենք, որ պետք է պայքարենք սփյուռքի թշնամացման դեմ և պետք է հնարավոր ամեն ինչ անել  արտերկրում ապրող հայերի հետ կրկին քաղաքացիական կապեր հաստատելու համար»:

Դողանը նաև նշել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի բռնագաղթի պատճառով քաղաքացիությունը կորցրած մարդիկ կարողանան հետ ստանալ իրենց քաղաքացիությունը:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա գտնված ԺՀԿ-ի նախագահի տեղակալ Սեզգին Թանրըքուլուն հայտնել է, որ Հրանտ Դինքն իր մտերիմ ընկերներից է եղել: Թանրըքուլուն նշել է, որ Դինքի ողբերգական մահը երկու ժողովուրդների միջև կամուրջ  ստեղծեց: Նա նաև ողջունեց «Հրանտ Դինք հիմնադրամի» աշխատանքը, որն  ուղղված է  երկու երկրների միջև կարծրատիպերը կոտրելուն և երկխոսություն հաստատելուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}