Հասարակական09:31, 24 Նոյեմբեր 2015
Թուրք հաքերը հայտարարել է 100-ավոր ռուսական կայքեր կոտրելու մասին

Skorsky կեղծանվամբ ներկայացող մի թուրք հաքեր (ցանցահեն) հայտարարություն է տարածել, որ կոտրել է 100-ավոր ռուսական կայքեր: Ըստ նրա՝ դա արվել է որպես բողոքի նշան՝ ընդդեմ Սիրիայի թուրքմենական գյուղերում ռուսական ավիահարվածների:
Ինչպես փոխանցում է թուրքական «mynet» լրատվամիջոցը, նշյալ հաքերը ռուսական կոտրված կայքերում տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ Ֆաթիհ երկրորդի լուսանկարները:
«Իմ նպատակը բողոքելն է: Մի շարք պետական կայքերի էլեկտրոնային փոստով զգուշացում եմ արել: Իմ թուրքմեն եղբայրներին վիրտուալ տիրույթում էլ միայնակ չթողեցինք և չենք էլ թողնելու»,- գրել է նա Twitter միկրոբլոգում:
Թուրքական կայքը չի նշում թե հատկապես ռուսական որ կայքերն են կոտրվել: Ցանցահենը նույնպես իր գրառման մեջ որևէ տեղեկություն չի հաղորդում այդ մասին:
Նշենք, որ Թուրքիան պատրաստվում էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բարձրացնել Սիրիայում թուրքմենական գյուղերի ուղղությամբ ռուսական օդուժի հարվածների հարցը: Այդ կապակցությամբ հայտարարություն էր արել նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, նշելով, որ ռուսական օդուժի Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող օպերացիաների ժամանակ չպետք է տուժի Սիրիայի խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ տեղաբնակ թուրքմենները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |