Հասարակական14:33, 26 Նոյեմբեր 2015
Թուրքիայի ատամնաբուժներից լավագույնը ճանաչվել է 24-ամյա հայ երիտասարդը
Ստամբուլի համալսարանի ատամնաբուժության ֆակուլտետի շրջանավարտ 24-ամյա Ռուդի Բոյաջյանը Թուրքիայում ատամբնաբույժների շրջանում անցկացված քննությանն առաջին տեղն է զբաղեցրել: Համալսարանը նոր ավարտած Բոյաջյանը, մասնակցելով ատամնաբույժների մասնագիտական քննությանը, ստացել 108.5 միավոր՝ դառնալով առաջինը քննությանը մասնակից 2400 ատամնաբույժի մեջ:
Բոյաջյանը «Ակօս» շաբաթաթերթի հետ զրույցում ասել է, որ ցանկանում է շարունակել կրթությունը՝ խորանալով գիտույթան մեջ:
Ըստ Բոյաջյանի՝ ատամնաբույժի մասնագիտության մասին սկզբում չի էլ մտածել, սակայն ԲՈՒՀ-ի քննությունները հանձնելուց հետո ընտրել է Ստամբուլի համալասրանի ատամնաբուժության ֆակուլտետը:
«Ուսումս սկսելուց հետո հավանեցի այս մասնագիտությունը: Ինձ ամենից շատ գրավում է այն, որ ապագայում մարդիկ երախտապարտ են լինելու ինձ»,- ասել է պոլսահայ ատամնաբույժը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |