• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:52, 27 Նոյեմբեր 2015

Aksam. Ռուսական մամուլը գյուլենականների հետ միասին թիրախի տակ է առել Էրդողանին

Aksam. Ռուսական մամուլը գյուլենականների հետ միասին թիրախի տակ է առել Էրդողանին

Իշխանամետ հրապարակումներով հայտնի թուրքական  «Akşam» թերթի կայքը ռուսական մամուլին մեղադրում է գյուլենական լրատվամիջոցների նյութերը տարածելու մեջ: 

«Թուրքիայի օդային տարածքը խախտած ռուսական ինքնաթիռի խոցումից հետո ռուսական մամուլը գյուլենականների հետ միասին թիրախի տակ է առել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»: 

Աղբյուրը նշում է, որ ռուսական մամուլը սկսել է շրջանառել 2013-ի դեկտեմբերին Թուրքիայում մեծ աղմուկ հանած կոռուպցիոն սկանդալի օրերին համացանցում հայտնված Էրդողանի հեռախոսազրույցների ձայնագրությունները: Նշվում է, որ այդ արշավին մասնակցում են գյուլենական համայնքի հետ կապված մի շարք անուններ: Մասնավորապես  ԱՄՆ-ի Օկլահոմայի համալսարանի ակադեմիկոս Ֆըրաթ Դեմիրին, ով ռուսական «Russian Times»-ում հակաթուրքական մեկնաբանություններ է հրապարակում` գովեստի խոսքեր ուղղելով Ռուսաստանին, ներկայացվում է որպես հայրենիքի դավաճան: 

«Akşam»-ը հիշեցնում է, որ տարիներ առաջ Ռուսաստանը ԱՄՆ-ի շահերին ծառայելու մեղադրանքով արգելել էր գյուլենական դպրոցների գործունեությունն իր տարածքում, իսկ այժմ քարոզչություն իրականացնելու նպատակով գրկաբաց ընդունում է գյուլենականներին:

«Գյուլենական համայնքին մոտ կանգնած անձինք սոցցանցերում տարածում են ռուսական մամուլի հակաթուրքական ու հակաէրդողանական հրապարակումներր»,- դժգոհում է թուրքական լրատվամիջոցը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}