• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:23, 02 Դեկտեմբեր 2015

Նոբլյան մրցանակակիր թուրք գրող քննադատել է Թուրքիայում տիրող բռնությունների մթնոլորտը

Նոբլյան մրցանակակիր թուրք գրող  քննադատել է Թուրքիայում տիրող բռնությունների մթնոլորտը

Նոբելյան մրցանակի դափնեկիր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գրող Օրհան Փամուքը Իտալիայում անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին և մտավորականների ու լրագրողների նկատմամբ իրականացվող բռնություններին:

Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Փամուքն Իտալիա է մեկնել իր վերջին գրքի շնորհանդեսի կապակցությամբ: Փամուքը նշել է, որ Թուրքայի իշխանություններն անհանդուրժողականություն են դրսևորում լրագրողների նկատմամբ. «Լրագրողները ծեծի են ենթարկվում, բանտարկվում, սպանվում: Գլխավոր ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրը և  իմ մտերիմ ընկերը՝ Ջան Դյունդարը, կալանավորվեց: Ի՞նչ կարող եմ ասել: Շատ բարկացած և վշտացած եմ»:

Իսկ իտալական «İL Mattino» թերթին տված հատուկ հարցազրույցում գրողն անդրադարձել է նաև Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչիի սպանության դեպքին:

«Դա սարսափելի քայլ էր, քանի որ ուղղված էր մի խաղաղասեր մարդու, քրդական հարցի ընտրյալ ներկայացուցչի և մտավորականության դեմ», - ընդգծել է Փամուքը:

Անվանի գրողը մեկնաբանություններ է արել նաև Թուրքիա- Եվրամիություն (ԵՄ) բանակցությունների և փախստականների հարցում կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ: Նոբելյան մրցանակի դափնեկիրը նշել է, որ ինքն անձամբ տարիներ շարունակ պայքար է մղել Թուրքիայի՝ ԵՄ մտնելու համար և այս փոխհամաձայնությունը դիտարկում է որպես  եվրաինտեգրման ուղղությամբ արված մեծ քայլ:

«Եթե սա դրական լինի և Թուրքիա-ԵՄ փաթեթը նորից օրակարգ բերվի, ապա ԵՄ-ն չպետք է անտեսի նաև ժողովրդավարության և մտքի ազատության սկզբունքների հարցը»,- նշել է գրողը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}