Հասարակական09:22, 11 Դեկտեմբեր 2015
Էրդողանին վիրավորելու համար բերման է ենթարկվել «Today's Zaman» թերթի նախկին գլխավոր խմբագիրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական գրառում կատարելու համար ձերբակալվել է թուրքական «Today's Zaman» թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը:
Ինչպես փոխանցում է թուրքական «hurriyet» պարբերականի կայքը, Քենեշն իրավապահների կողմից բերման է ենթարկվել Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանից, երբ պատրաստվելիս է եղել մեկնել Իզմիր: Տեղափոխվել է Ստամբուլի ոստիկանական բաժանմունք: Նախքան տեղափոխվելը Քենեշը իր դժգոհությունն է հայտնել այն կապացությամբ, որ Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը զբաղված լրագրողների ձերբակալություններով, մինչդեռ երկրում պայթյուններ, անօրինականություններ են տեղի ունենում, ապօրինաբար իրականացվում է թմրանյութի ներկրում և արտահանում:
Ըստ Քենեշի` անտեսվում է նաև այն հանգամանքը, որ Թուրքիայում գործունեություն են ծավալում այնպիսի ուժեր, ինչպիսիք են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), «Իսլամական պետություն» (ԻՊ) և «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպությունների կառուցյները:
Ավելի ուշ թուրքական «zaman» պարբերականն իրազեկում է, որ հարցաքննությունից հետո Քենեշն ազատ է արձակվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |