Հասարակական07:39, 16 Դեկտեմբեր 2015
Անկարայի քաղաքապետը հավատացել է այն հումորային գրառմանը, թե PKK-ն հայկական կառույց է

Անկարայի տխրահռչակ քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը «Twitter»-ում @Zinvor անվամբ հայ օգտատիրոջ սադրանքի «զոհ» է դարձել:
Հայ օգտատերը Գյոքչեքին գրել էր, թե «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) հայկական կառույց է, իսկ իր թվիթերյան գրառումը կարող է որպես ապացույց օգտագործել, ապա քաղաքապետին առաջարկել էր «PKK-ի հայկական լինելու մասին հավելյալ տեղեկությունների պարունակող» մի գիրք:
Գյոքչեքը, այդ գրառումները լուրջ ընդունելով, @Zinvor-ի գրառումն անվանել է պատմական խոստովանություն և իր միկրոբլոգում նշել.
«Միշտ ասել եմ… անկեղծ հայ էլ կա… PKK-ի կողմնակից հայ էլ կա… շատ սխալ է այս երկուսին մեկ նժարի վրա դնելը: Բազմիցս ասել եմ, որ մինչև այժմ էլ PKK-ի ղեկավարները Եվրոպայում դիվանագետներ սպանող ASALA-ի շարունակությունն են»:
Քաղաքապետի լուրջ արձագանքելի վրա ապշած հայ օգտատերը գրել. «Փաստորեն սա իսկապես ստացվում է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |