Հասարակական07:35, 21 Դեկտեմբեր 2015
Աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Էրդողանին և նրա թոռներին (լուսանկարներ)

Աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ընտանիքի անդամներին:
Նախագահին լուսանկարելու ցանկություն հայտնել է հենց Գյուլերը: Այս մասին տեղեկացնում է «Cnntürk» լրատվական ծառայությունը՝ հղում անելով նախագահականի իր աղբյուրներին: Լուսանկարիչը զանգահարել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին և ասել, որ ցանկանում է լուսանկարել Էրդողանին, որը վերջին անգամ իր օբյեկտիվի առջև հայտնվել էր 2012 թվականին:
Նախագահ Էրդողանն աշխարհահռչակ լուսանկարչին ընդունել է Քըսըքլըում գտնվող իր բնակարանում: Գյուլերը լուսանկարել է նախագահին, առաջին տիկնոջը՝ Էմինե Էրդողանին և նրանց թոռներին՝ Ահմեթին և Մահինուրին:
Հանդիպման վերջում պոլսահայ լուսանկարիչը Էրդողանին նվիրել է «Հին Ստամբուլի հուշեր» գիրքը, որտեղ զետեղված են իր լուսանկարները:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Գյուլերին լուսանկարչական արվեստում ունեցած մեծ ներդրումների համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |