Հասարակական13:54, 24 Դեկտեմբեր 2015
Թուրքիայի դեսպանատունը կարգապահության կոչ է արել Իտալիա այցելող թուրք զբոսաշրջիկներին

Հռոմում Թուրքիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում է Իտալիա մեկնող թուրք զբոսաշրջիկներին հորդորել է չվնասել այդ երկրի պատմամշակութային կոթողները:
Ըստ թուրքական «Haberturk» թերթի ծառայության` դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ վերջին ժամանակներում հաճախակիացել են դեպքերը, երբ Իտալիա ժամանած Թուրքիայի քաղաքացի հանդիսացող զբոսաշրջիկները լուսանկարվելու ընթացքում պատմական հուշարձանները վնասելու կամ զբոսաշրջության կանոնները խախտելու հետևանքով ձերբակալվում կամ դրամական տույժի են ենթարկվում:
«Մեր քաղաքացիներին հորդորում ենք խստագույնս պահպանել թանգարաններում և այլ զբոսաշրջային վայրերում գործող կանոնները, չլուսանկարվել արգելված վայրերում, լուսանկարվելու համար չբարձրանալ պատմական հուշարձանների վրա, ինչպես նաև խուսափել արձակուրդի ընթացքում հնարավոր այլ անցանկալի միջադեպերից»,- ասված է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |