• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:46, 15 Հունվար 2016

Թուրք լրագրողներն աջակցել են խաղաղություն պահանջող գիտնականներին

Թուրք լրագրողներն աջակցել են խաղաղություն պահանջող գիտնականներին

Թուրքիայում լրագրողները հանդես են եկել հայտարարությամբ՝ աջակցություն  հայտնելով թուրք ակադեմիկոսների «Հանուն խաղաղության» նախաձեռնությանը: CNN-ի թուրքական ծառայության տեղեկատվության համաձայն՝ հայտարարությունում մասնավորապես ասված է.

«Մենք աջակցում ենք խաղաղության համար պայքարող այն  գիտնականներին, ովքեր հայտարարել են, որ «հանցակից չեն լինելու»: Նրանք ցանկանում են, որ վերջ դրվի բախումներին և վերսկսվի բանակցությունների գործընթացը: Մենք կարծում ենք, որ մարդու իրավունքների, մտքի և խոսքի ազատության առումով վտանգավոր է Թուրքիայի ապագան կերտողներին թիրախ դարձնելը:

Որպես խաղաղություն ցանկացող լրագրողներ՝ մենք հայտարարում ենք, որ զորակցում ենք «հանցակից լինել» չցանկացող գիտնականներին և ցանկանում լրատվությամբ զբաղվել ոչ թե պատերազմական, այլ խաղաղ պայմաններում»:

Թուրքիայի Սիլվան, Սուր, Նուսայբին, Ջիզրե, Սիլոփ շրջաններում տևական ժամանակ շարունակվող պարետային ժամերի և բախումների դեմ որպես բողոքի նշան կյանքի կոչված   «Հանուն խաղաղության» նախաձեռնությունն օրերերս հանդես էր եկել  հայտարարությամբ:

«Մենք այս մեղքին հանցակից չենք դառնա» կարգախոսը կրող հայտարարության տակ ստորագրել էին աշխարհի 89 համալսարաններում աշխատող 1.128 գիտնական, ինչպես նաև՝ շուրջ 400 աջակից ողջ աշխարհից: Նրանք պահանջել էին անմիջապես դադարեցնել վերը նշված շրջաններում բնակչության հանդեպ կիրառվող բռնություններն ու սահմանափակումները:

Իսկ Էլազըղի  Ֆըրաթ համալսարանի մի խումբ ակադեմիկոսներ հայց էին ներկայացրել սահմանադրական դատարան՝ «Հանուն խաղաղության» նախաձեռնության հայտարարության տակ ստորագրած ակադեմիկոսների դեմ՝ նրանց մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և հօգուտ ահաբեկիչների գործելու մեջ: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}