• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:57, 18 Հունվար 2016

Վախճանվել է Դիարբեքիրի ամենածեր հայը՝ Սարգիս Էքենը

Վախճանվել է Դիարբեքիրի ամենածեր հայը՝ Սարգիս Էքենը

Դիարբեքիրում մահացել է քաղաքի տարեց հայերից մեկը՝ Սարգիս Էքենը: Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը հայտնում է, որ Էրքենը բնակվել է Դիարբեքիրի Սուր շրջանում, որտեղ դեռ շարունակվում է պարետային ժամը:

25 օր առաջ կտրուկ վատացել էր նրա առողջական վիճակը և նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: Էքենի կյանքը փրկել չի հաջողվել, նա մահացել է գիշերը: Դիարբեքիրում ընթացող թուրք-քրդական զինված բախումների պատճառով թաղման արարողությունը տեղի կունենա ասորական Սուրբ Աստվածածին եկեղեցում, այլ ոչ թե հայկական Սուրբ Կիրակոսում:

1930 թվականին ծնված Սարգիս Էքենը 2015 թվականի ապրիլին հարցազրույց էր տվել բրիտանական BBC-ի թուրքական ծառայությանը՝ ասելով, որ իր միակ ցանկությունն աշխարհի խաղաղությունն է:

«Ես ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, բայց, ցավոք, ամեն կողմում պատերազմ է: Եղբայրս, որ Սիրիայի Հալեպ քաղաքում էր ապրում, պատերազմ սկսելուց հետո, վախենալով իր կյանքի համար, Հայաստան էր տեղափոխվել»,- պատմել էր Էքենը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}