Իրավական13:07, 02 Փետրվար 2016
Թուրքիան հաղթել է Իրանի դեմ բացված գազի հարցով դատը
Իրանի և Թուրքիայի միջև գազի շուրջ ծագած անհամաձայնությունը լուծվել է դատական կարգով: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Թուրքիան հաղթել է դատական գործը: Դատարանի որոշմամբ՝ Իրանը պարտավոր է Թուրքիային վճարել 1 միլիարդ դոլար տույժ, որը կազմում է Իրանի կողմից Թուրքիային վաճառվող գազի գնի 10-15%-ը:
Իրանի ազգային գազային ընկերության գլխավոր տնօրեն և նավթային արդյունաբերության փոխնախարար Համիդ Ռըզա Իրաքին հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ Անկարայի բողոքի հիման վրա Միջազգային արբիտրաժային դատարանում քննվող գազային անհամաձայնության շուրջ դատական գործի 2-րդ փուլում Իրանը պարտվել է: Փոխնախարարը նշել է, որ տուգանքի գումարի չափը դեռևս հստակեցված չէ, և դրա շուրջ բանակցություններն Անկարայի հետ շարունակվում են:
«2011 թվականից սկսած 4 տարվա ընթացքում վաճառված գազի գնի 10-15 տոկոսը տուգանք կվճարենք: Հնարավոր է, որ 1 միլիարդ դոլար տուգանք վճարենք»,-ասել է Համիդ Ռըզա Իրաքին:
Ըստ նրա՝ դատական գործը 2 փուլով է ընթացել, առաջինը վերաբերել է մատակարարվող գազի ծավալներին, որը հաղթել է իրանական կողմը, իսկ գազի գներին վերաբերող 2-րդ փուլում հաղթել է Թուրքիան:
Նշենք, որ Իրանը Ռուսաստանից հետո 2-րդն է Թուրքիային գազ մատակարարողների շարքում: Իրանը Թուրքիային տարեկան վաճառում է 10 միլիարդ խմ գազ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |