• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 05:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:07, 02 Փետրվար 2016

Թուրքիան հաղթել է Իրանի դեմ բացված գազի հարցով դատը

Թուրքիան հաղթել է Իրանի դեմ բացված գազի հարցով դատը

Իրանի և Թուրքիայի միջև գազի շուրջ ծագած անհամաձայնությունը լուծվել է դատական կարգով: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Թուրքիան հաղթել է դատական գործը: Դատարանի որոշմամբ՝ Իրանը պարտավոր է Թուրքիային վճարել 1 միլիարդ դոլար տույժ, որը կազմում է Իրանի կողմից Թուրքիային վաճառվող գազի  գնի 10-15%-ը:

Իրանի ազգային գազային ընկերության գլխավոր տնօրեն և նավթային արդյունաբերության փոխնախարար Համիդ Ռըզա Իրաքին հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ Անկարայի բողոքի հիման վրա Միջազգային արբիտրաժային դատարանում քննվող  գազային անհամաձայնության շուրջ դատական գործի 2-րդ փուլում Իրանը պարտվել է: Փոխնախարարը նշել է, որ տուգանքի գումարի չափը դեռևս հստակեցված չէ, և դրա շուրջ բանակցություններն Անկարայի հետ շարունակվում են: 

«2011 թվականից սկսած 4 տարվա ընթացքում վաճառված գազի գնի 10-15 տոկոսը տուգանք կվճարենք: Հնարավոր է, որ 1 միլիարդ դոլար տուգանք վճարենք»,-ասել է Համիդ Ռըզա Իրաքին:

Ըստ նրա՝ դատական գործը 2 փուլով է ընթացել, առաջինը վերաբերել է մատակարարվող գազի ծավալներին, որը հաղթել է իրանական կողմը, իսկ գազի գներին վերաբերող 2-րդ փուլում հաղթել է Թուրքիան:

Նշենք, որ Իրանը Ռուսաստանից հետո 2-րդն է Թուրքիային գազ մատակարարողների շարքում: Իրանը Թուրքիային տարեկան վաճառում է 10 միլիարդ խմ գազ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}