Հասարակական07:31, 02 Փետրվար 2016
3 օրում 3.000 սիրիացի արաբ և թուրքմեն է ներգաղթել Թուրքիա
Թուրքիային սահմանակից սիրիական Բայըրբուջաք շրջանում ընթացող ռազմական գործողությունների պատճառով հազարավոր տեղաբնակներ փորձում են ապաստան գտնել Թուրքիայում:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը Թուրքիա ներգաղթել է 3.128 սիրիացի: Ընդ որում, գաղթականներից շուրջ 1100-ը թուրքմեն է: Նշվում է նաև, որ ևս 1.500 թուրքմեն դեռևս մուտքի թույտվության է սպասում թուրքական սահմանին:
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների ղեկավարման վարչության կողմից Հաթայում, Գազիանթեփում, Յայլադաղում և Շանլըուրֆայում գաղթականների համար ստեղծվել են ժամանակավոր կացարաններ: Գաղթակաանների մի մասն էլ ապաստանել է Թուրքիայում բնակվող ազգականների մոտ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |