• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 06:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:10, 03 Փետրվար 2016

Թուրքական հյուրանոցներն ավելի քան 50%-անոց զեղչեր են սահմանել տուրիզմի անկման պատճառով

Թուրքական հյուրանոցներն ավելի քան 50%-անոց զեղչեր են սահմանել տուրիզմի անկման պատճառով

Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկների թվաքանակի նվազումը հնարավորություն կտա թուրք զբոսաշրջիկներին սեփական երկրում հանգիստը կազմակերպել մատչելի գներով: Այս մասին գրում է թուրքական «Milliyet» թերթը՝ նշելով, որ արդեն իսկ արտասահմանցի զբոսաշրջիկների քանակի նվազումը ազդել է թուրքական հյուրանոցների գնային քաղաքականության վրա՝ զեղչերը հասել են 55 տոկոսի:

Թուրքական զբոսաշրջային «Tatilbudur.com» առցանց ամրագրումների կայքի գլխավոր տնօրեն Բյուլենթ Քուշի խոսքերով` Թուրքիայում աճող ահաբեկչությունների պատճառով նվազել է նաև եվրոպացի զբոսաշրջիկների թիվը: Սակայն, ըստ Քուշի, սա դրական ազդեցություն կունենա ներգնա տուրիզմի ակտիվացման համար: «Հյուրանոցների համար օտարերկրյա զբոսաշրջիկների նվազումը բացասական երևույթ է: Այժմ հյուրանոցի սեփականատերերը սկսել են ներքին շուկան ակտիվացնելու համար զեղչեր սահմանել»,- նկատել է տալիս Քուշը:

Ըստ մասնագետի՝ արտարժույթի փոխարժեքի բարձրացումը նույնպես նպաստում է, որ թուրք զբոսաշրջիկներն ընտրեն հանգստի ներքին շուկան:

Արտարժույթի փոխարժեքի բարձրացման դրական կողմի մասին խոսելով՝ Քուշը նշել է. «Սա նշանակում է, որ արտասահմանում հանգստանալու որոշումը ավելի դժվար կլինի քաղաքացիների համար, ինչը թերևս լավ է. փողը կմնա ներքին շուկայում: Ռուսների և որոշ եվրոպական երկրներից եկող զբոսաշրջիկներին կփոխարինեն թուրքերը: Դրան կնպաստի նաև հյուրանոցների զեղչերը»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}