Հասարակական07:01, 08 Փետրվար 2016
Ստամբուլի իր բնակարանում խեղդամահ է արվել 85-ամյա հայ քաղաքացին

Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասում անհայտ անձիք ներխուժել են տարեց հայի բնակարան և սպանել նրան: Դեպքը տեղի է ունեցել Շիշլիի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում:
Թուրքական «haberler.com» լրատվակայքի համաձայն՝ անձը չպարզված 3 մարդ ներխուժել են 85-ամյա Հակոբ Դեմիրջիի բնակարան, կապկպել են նրան և կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, վերցրել տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել:
Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել է ժամանակին փրկել կնոջ կյանքը՝ տեղափոխելով նրան հիվանդանոց: Սակայն տարեց տղամարդուն փրկել չի հաջողվել, նա խեղդամահ է եղել:
Նշվում է, որ հանցագործների ինքնությունը պարզելու համար ոստիկանությունն ուսումնասիրում է տարածքում տեղադրված անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |