Հասարակական10:09, 09 Փետրվար 2016
Մալաթիայում 200-ամյա հայկական պատմական տունն ապամոնտաժվել է

Թուրքիայի Մալաթիայի նահանգի Դարենդե շրջանում քանդվել է պատմական հայկական շինություն:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` Դարենդեի քաղաքապետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել շրջանի բոլոր վթարային ու կիսաքանդ շինությունները: Այդ որոշման շրջանակներում ապամոնտաժվել է նաև Դարենդեի «Հայիք Էրթեղի» թաղամասի ամենահին տներից մեկը` ժողովրդի շրջանում «Դեմիրջիլեր Էվի» (Երկաթագործների տուն) անունով հայտնի, 200-ամյա հայկական տունը:
Անտերության մատնված 20 սենյականոց պատմական տունը մոտ 20 տարի դատարկ մնալուց հետո հայտնվել է վթարային վիճակում, ապա` քաղաքապետարանի կողմից քանդվել:
Տան ներկայիս սեփականատեր Հաջը Ահմեթ Սոյլեմեզը ասել է. «Մեր տունը Դարենդեի ամենահին տունն էր: Հայերից էր մնացել: Դռները և առաստաղը փայտագործ վարպետների ձեռքի աշխատանքն էր: Սա մի մշակութային արժեք էր, որը անտերության մատնվեց ու քանդվեց»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |