• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:41, 13 Փետրվար 2016

Մեջլիսի հայ պատգամավոր. «Քաղաքացու պես վերաբերվենք այստեղի հային, ասորուն, հույնին, հրեաին»

Մեջլիսի հայ պատգամավոր. «Քաղաքացու պես վերաբերվենք այստեղի հային, ասորուն, հույնին, հրեաին»

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է ազգային փոքրամասնությունների դպրոցների խնդիրը: Թուրքական «Habervaktim.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագծերի և բյուջեի հանձնաժողովի նիստի ժամանակ Փայլանն առաջարկել է վերաբացել Ստամբուլի Հեյբելիադա կղզու հունական հոգևոր դպրոցը:

«Մի՞թե դեռ չի եկել այն օրը, որ քաղաքացու պես վերաբերվենք այստեղի հային, ասորուն, հույնին, հրեաին: Ասում եք, թե ուզում եք հավատացյալ հասարակություն մեծացնել,- դա պարոն նախագահի նախաձեռնությունն է,- ուրեմն թույլ տվեք, թող հույներն էլ հավատացյալ հասարակություն դաստիարակեն: Ինչու՞ ոչ»,- ասել է Փայլանը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հոգևոր դպրոցների խնդրում աջակցել է Փայլանին. «Ես միանում եմ, թող բացվի», -ասել է նա: Սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, թե նշյալ խնդիրը արտգործնախարարության իրավասությունների մեջ չի մտնում, խնդիրը պետք է համաձայնեցնել կրթության նախարարության հետ:

Փայլանը օրակարգ է բերել նաև ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների կարգավիճակի խնդիրը: Այդ հաստատությունները ներկայումս ոչ պետական դպրոցներ են, ոչ մասնավոր: Ըստ հայ պատգամավորի՝ ֆինանսների նախարարությունը պնդում է, թե ազգային դպրոցները պետք է ձևակերպվեն որպես առևտրային կազմակերպություններ, մինչդեռ այդ դպրոցները վճարովի չեն և նրանց  կոչումը ազգային դպրոց և ազգային հիմնադրամ լինելն է:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}