Հասարակական11:00, 18 Փետրվար 2016
Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում «թքել» է հեռուստադիտողի դեմքին (տեսանյութ)
Թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնի հաղորդավար Էրքան Թանn ուշագրավ վարք է դրսևորել: Հաղորդման ժամանակ Անկարայի ահաբեկչության վերաբերյալ հեռուստադիտողների հաղորդագրությունները կարդալիս՝ խիստ բարկացել է պայթյունի համար կառավարությանը մեղադրող մի հեռուստադիտողի արձագանքից:
Հաղորդավարն ուղիղ եթերում քննադատություններ ու վիրավորանքներ է հնչեցրել հեռուստադտողի հասցեին, ապա «թքել» նրա երեսին՝ ասելով. «Դու ի՞նչպես կարող ես ահաբեկչության մեջ կառավարությանը մեղադրել: Թքում եմ քո և քեզ նմանների երեսին»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնական փողոցներից մեկում փետրվարի 17-ին երեկոյան պայթյուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել զինվորականներին տեղափոխող ավտոբուսների անցնելու ժամանակ: Զոհվել է 28, վիրավորվել 61 հոգի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |