• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:03, 26 Փետրվար 2016

Twitter- ում ամենաշատ անձնական հաշիվները «սառեցվել» են Թուրքիայի պահանջով

Twitter- ում  ամենաշատ անձնական հաշիվները «սառեցվել» են Թուրքիայի պահանջով

2015 թվականի 2-րդ կիսամյակի ընթացքում «Twitter»  միկրոբլոգի կողմից «սառեցված» 432 անձնական հաշիվներից 414-ը փակվել է Թուրքիայի պահանջով: Թուրքիային հաջորդում է Ռուսաստանը` 14 փակված հաշվով:

Այս մասին գրում է թուրքական «Mynet.com» լրատվական կայքը` հղում անելով «Twitter»-ի հրապարակած «Թափանցիկության զեկույց»-ին, որը ներառում է 2015-ի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը:  

Անձնական հաշիվներ «սառեցնելու» պահանջով Թուրքիան նույնպես առաջինն է` գրանցված պահանջների 72 տոկոսով: Պահանջների ընդհանուր քանակը կազմել է 11.092, որից 8.092-ը ստացվել է Թուրքիայից:

Զեկույցից պարզ է դարձել նաև, Թուրքիայից ստացված պահանջներից 1761-ը կատարվել է պետական մարմինների կողմից: Այս ցուցանիշով 2-րդը Ռուսաստանն է` պետական մարմիններից ստացված 1729 պահանջով:  

Թուրքիան 403 անձնական հաշվի մասին տեղեկատվություն է պահանջել «Twitter»-ից, սակայն որևէ դրական պատասխան չի ստացել այս հարցով:

Նշվում է նաև, որ խնդրո առարկա ժամանակահատվածում Թուրքիաի պահանջով «սառեցված» 414 հաշվից բացի 14 հաշիվ «սառեցվել» է Ռուսաստանի, 2-ը` Ֆրանսիայի, 1-ը` Գերմանիայի, 1-ն էլ` Բրազիլիայի պահանջով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}