• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:51, 26 Փետրվար 2016

Ստամբուլում հայկական բողոքական եկեղեցին վերածվել է հանդիսությունների սրահի

Ստամբուլում հայկական բողոքական եկեղեցին վերածվել է հանդիսությունների սրահի

Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող հայկական բողոքական եկեղեցին վերածվել է հանդիսությունների սրահի: Թուրքական «Sozcu» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ 1850-ականներին կառուցված շինության առաջին հարկը ծառայել է որպես դպրոց, երկրորդ հարկը՝ եկեղեցի: Գործել է մինչև 1922 թվականը: 1990-ականների սկզբին ավերի և թալանի ենթարկված եկեղեցուց միայն 4 պատն էր կանգուն: 1995 թվականին Բեյօղլուի թաղապետարանը պատմամշակութային ժառանգություն համարվող եկեղեցին հայատարարեց հանրային սեփականություն:

Եկեղեցու և նոր կցակառույցի շինարարությունը սկսվել է, երբ Բեյօղլուի թաղապետ է դարձել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) ներկայացնող Ահմեդ Միսբահ Դեմիրջանը: Շինարարության ժամանակ պահպանել է եկեղեցու ճակատային և հետնապատերը: Կից կառուցվել է ևս մեկ շինություն: Շինարարության ավարտից հետո առաջին հարկը վերածվել է մանկապարտեզի, երկրորդ հարկը՝ հանդիսությունների սրահի, իսկ կից կառույցում սկսել է գործել ընտանեկան առողջության կենտրոն:

Եկեղեցին այլ նպատակներով օգտագործելու փաստը քննադատել է Ստամբուլի ավագանու անդամ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Հյուսեյին Սաղին՝ ասելով. «Բեյօղլուի ԱԶԿ-կան թաղապետն իսկապես  կարողացել է պատմական եկեղեցին վերածել «բազմապրոֆիլ եկեղեցու»: Անարգվում է ինչպես աղոթատեղին, այնպես էլ պատմությունը: Սա պետք է վերանորգվեր որպես եկեղեցի և բացվեր պաշտամունքային արարողությունների համար, ինպես նաև պետք է վերադարձվեր իրավատերերին: Ո՞ր մի աղոթատեղիում է նշանդրեքի, հարսանիքի հանդիսություն կատարվում»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}