Հասարակական09:47, 02 Մարտ 2016
Թուրքիայում կիբեր հարձակումների դեմ պայքարի գերժամանակակից կենտրոն կհիմնվի

Թուրքիայում կներդրվեն կիբեր հարձակումների կանխատեսման և կանխարգելման նորագույն տեխնոլոգիաներ: Թուրքական «Milliyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ կիբեր անվտանգության ոլորտում իր կատարած աշխատանքներով հայտնի «Պաշտպանական տեխնոլոգիաների» ընկերությունը Անկարայում կհիմնի կիբեր հարձակումների դեմ պայքարի կենտրոն:
Նմանատիպ կենտրոններ գոյություն ունեն աշխարհի միայն մի քանի երկրներում: Գերժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ դրանք կարողանում են նախապես գրանցել դեռևս չիրագործված կիբեր հարձակումները: Կենտրոնը Անկարայում կգործարկվի առաջիկա ամսվա ընթացքում: Ըստ կանխատեսումների՝ այս նորամուծության շնորհիվ կիբեր հարձակումների առումով Թուրքիայի պաշտպանվածությունը զգալիորեն կբարձրանա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |