Հասարակական10:57, 16 Մարտ 2016
Ստամբուլում թալանել են հայ պրոֆեսոր Քոթողյանի առանձնատունը

Թուրքիայում կողոպտել են անվանի հայ պրոֆեսոր, 77-ամյա Հակոբ Քոթողյանի առանձնատունը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hürriyet» պարբերականի կայքը՝ մարտի 15-ին ժամը 15:00-ի սահմաններում երեք դիմակավոր անձիք ներխուժել են Քոթողյանի՝ Ստամբուլի Էմիրգան շրջանում գտնվող առանձնատունը:
Նրանք կապել են հայ պրոֆեսորի կնոջ՝ 63-ամյա Սյուզան Քոթողյանի ձեռքերն ու ոտքերը և պահանջել չհրկիզվող պահարանի գաղտնաբառը: Այնուհետև հափշտակելով պահարանում եղած 1.5 մլն թուրքական լիրան (շուրջ 500.000 ԱՄՆ դոլար)՝ հանցագործները դիմել են փախուստի:
Սյուզան Քոթողյանին դժվարությամբ հաջողվել է ազատել ձեռքերը կապանքներից և զանգահարել ոստիկանություն: Դեպքի վայր մեկնած ոստիկաններն առանձնատանը մատնահետքերի զննություն են իրականացրել, ինչպես նաև հավաքել են տանը և շրջակա տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Սյուզան Քոթողյանը տեղափոխվել է հիվանդանոց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |