Հասարակական07:40, 01 Ապրիլ 2016
Շրջիկ մեքենաները Վաշինգտոնի փողոցներում գովազդում են Էրդողանին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գովազդելու աննախադեպ տարբերակ է գտել: Ինչպես տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Sozcu» թերթի կայքը, Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող Էրդողանին մեծարելու համար ԱԶԿ-ականները գործի են դրել «շրջիկ գովազդի» տարբերակը:
Վաշինգտոնի փողոցներում շրջող մեքենայի վրա տեղադրված էկրանին տեղ են գտել Էրդողանին գովերգող թուրքերեն և անգլերեն արտահայտություններ՝ հետևյալ բովանդակությամբ. «Մենք սիրում ենք նախագահ Էրդողանին», «Ճշմարտություն + խաղաղություն = Էրդողան», «Շնորհակալություն Ձեզ՝ սիրիացի փախստականներին աջակցելու համար, նախագահ Էրդողան»: Էկրանին պարբերաբար ցուցադրվել է նաև Թուրքիայի դրոշը:
Վաշինգտոնի բնակիչներն այս արտասովոր գովազդի տեսագրությունն ու լուսանկարները տեղադրել են ինտերնետում: Իսկ Twitter-ի օգտատերերի շրջանում թեմայի վերաբերյալ ամենահաճախ հանդիպող մեկնաբանությունը եղել է. «անհավատալի է…» արտահայտությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |