Հասարակական09:36, 08 Ապրիլ 2016
Էրզրում նահանգում հայկական Սուրբ Մինասը վերանորոգման կարիք ունի

Թուրքիայի Էրզրում նահանգի Գեզ գյուղի հայկական Սուրբ Մինաս եկեղեցին լքված է և խնամքի կարիք ունի: Այս մասին հայտնում է «Ակոս»՝ շաբաթաթերթը հղում անելով եկեղեցու սեփականատեր Սաբրի Էրգինի խոսքերին:
Էրգինը, որն այժմ բնակվում է Գերմանիայում, հայտնում է, որ եկեղեցին և հարակից հողատարածքը ժառանգություն է մնացել ծնողներից: Նրա խոսքերով եկեղեցին, որը շուրջ համայնք չլինելու պատճառով չի գործում, խնամքի և վերանորոգման կարիք ունի:
Ըստ Էրգինի՝ նա եկեղեցու վերակառուցման համար դիմել է մի շարք կառույցների, սակայն դեռևս ոչ մեկից դրական պատասխան չի ստացել:
Էրգինը հայտնել է, որ եկեղեցին մեծ նշանակություն է ունեցել իր մոր համար, որն ամեն ջանք գործադրել է եկեղեցու պահպանության համար: Խոսելով մոր երազանքի մասին՝ Էրգինն ասել է. «Մայրս ցանկանում էր, որ այն ծառայի ժողովրդին որպես մշակութային կենտրոն կամ գրադարան ու դառնա հայ և թուրք ժողովուրդների խաղաղության խորհրդանիշը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |