Հասարակական09:04, 17 Մայիս 2016
Թուրք պատգամավոն Էրդողանին անվանել է «նախագահ կոչվող չստացված բռնապետ»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդական, պատգամավոր Օքան Գայթանջըօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «մտավոր հետամնաց»:
Մամուլի ասուլիսի ժամանակ նա, դիմելով Էդողանին, ասել է. «Այստեղից դիմում եմ մտավոր հետամնաց, նախագահ կոչվող չստացված բռնապետին: Թող հանկարծ ու չփորձի Թուրքիայում լարվածություն առաջացնել»:
Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը հայտնում է, որ լրագրողների հետ հանդիպմանը կուսակցապետի խորհրդականն անդրադարձել է Թուրքիայի մեջլիսի պատգամավորներին անձեռնամխելիությունից զրկելու շուրջ քննարկումներին:
Գայթանջըօղլուն խոսքի ընթացքում Էրդողանին կրկին անվանել է «մտավոր հետամնաց»՝ հավելելով. «Ինչքան ուզում է, թող անձեռնամխելիությունից զրկելու գործընթաց սկսի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |