• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 04:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:17, 26 Մայիս 2016

Թուրք հոդվածագիր. «Գերմանիան հաստատում է Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ Թուրքիան քնած է»

Թուրք հոդվածագիր. «Գերմանիան հաստատում է Հայոց ցեղասպանության  բանաձևը, իսկ Թուրքիան քնած է»

Թուրք հոդվածագիր Ուղուր Դյունդարը «Գերմանիան հաստատում է Հայոց ցեղասպանության  բանաձևը, իսկ Թուրքիան քնած է» վերտառությամբ հոդվածում ներկայացրել է Գերմանիայի կողմից բանաձևի հավանական ընդունմանը նպաստող պատճառների մասին իր և  դիվանագետ նախկին դեսպան Շյուքրու Էլեքդաղի տեսակետը:  

Դյունդարը կարծիք է հայտնել, որ Անկարան իր համար կենսական նշանակություն ունեցող այս խնդիրը աչքաթող է արել՝ մի կողմից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարի, մյուս կողմից վարչապետի փոփոխության պայմաններում ստեղծված անկայունության հետևանքով: Դյունդարը, նշելով, որ գերմանական մամուլում բանաձևի ընդունման մեծ հավանականության մասին լուրեր են շրջանառվում, խիստ մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ Թուրքիայի խորհրդարանի, կառավարության և ԶԼՄ-ի կողմից այս ամենին հակազդող պատշաճ միջոցառումներ չեն իրականացվում:

Թուրք դիվանագետ Շյուքրու Էլեքդաղն էլ նշել է, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության հավանական ընդունման հիմնական պատճառներից մեկը կարող է այն լինել է, որ այդ երկիրը, որն իրականացրել է հրեաների ցեղասպանությունը ու այժմ հանդիսանում է աշխարհում ամենամեծ հանցագործության մեղավորը, մեղսակից է փնտրում: Իսկ այս հարցում Թուրքիան Բեռլինի համար ամենահարմար թիրախն է:

«Չնայած, որ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացի քաղաքական գործիչները հրեական ցեղասպանության ողջ մեղքը բարդել են միայն նացիստական ղեկավարության վրա, այնուամենայնիվ, այդ հանցագործության ծանր մեղքը չեն կարողացել ջնջել գերմանական կոլեկտիվ հիշողությունից: Մեղքի և ամոթի զգացումը գերմանական հասարակության վրա հոգեբանական ազդեցություն է թողել: Ահա այդ պատճառով Գերմանիան այդ մեղքը (ցեղասպանության) կիսելու համար հանցակից է որոնում և խիղճը մաքրելու նպատակով աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- ասել է Էլեքդաղը:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}