Հասարակական13:47, 30 Մայիս 2016
Էրդողանը հայտարարել է, որ իրենք ավելացնելու են բնակչության թվաքանակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի մահմեդական ընտանիք չի կարող մտածել բնաչության պլանավորման, ծնելիության վերահսկողության մասին:
Թուրքական «Doğu haber ajansı» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Թուրքիայի երիտասարդության և կրթության ծառայությունների հիմնադրամի» (TÜRGEV) ժողովում ելույթի ժամանակ, որին մասնակցում էր տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ միասին:
Էրդողանը ելույթի ժամանակ ասել է, որ ավելացնելու են Թուրքիայի բնակչության թվաքանակը. «Բնակչությունը՝ պլանավորված, ծնելությունը՝ վերահսկելի՝ ոչ մի մահմեդական ընտանիք նման մտածելակերպ չի կարող ունենալ: Մենք այն ճանապարհով կգնանք, որը մեզ ցույց են տվել աստված և մեր սիրելի մարգարեն: Այստեղ հիմնական պարտականությունը մայրերի վրա է ընկնում: Սերնդի հիմնական տերը մայրերն են: Դրախտն էլ ոչ թե հայրերի, այլ մայրերի ոտքերի տակ է: Դրա համար էլ մայրերի ոտքերի տակն են համբուրում: Այնտեղ է դրախտի հոտը: Այնտեղ է դրախտը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |