Հասարակական07:49, 06 Հունիս 2016
Ալևիների հիմնադրամի նախագահը թուրք նախարարին հիշեցրել է Մարաշի և մի շարք այլ կոտորածների մասին
Թուրքիայի ալևիների «Hacı Bektaş Veli Anadolu» մշակութային հիմնադրամի նախագահ Էրջան Գեչմեզը հայտարարել է, որ այդ երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը լավ չգիտի ժամանակակից պատմությունը:
Թուրքական «diken»պարբերականի հաղորդմամբ՝ Գեչմեզը նման բան ասելով, նկատի է ունեցել այն, որ Գերմանիայի Բունթեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած օրինագծից հետո Բոզդաղը հայտարարել էր, թե թուրք ազգի պատմության անցյալում չկան Գերմանիայի պատմության անցյալի նման սև էջեր, երբ մարդկանց ողջ-ողջ այրում էին վառարաններում:
Գեչմեզը խոսելով վերոնշյալի մասին, հիշեցրել է 1978թ. Մարաշ քաղաքում թուրքական իշխանությունների իրականացրած կոտորածը, որի ժամանակ զոհ էին գնացել հարյուր հազարավոր ալևիներ: Նա անդրադաձել է նաև Թուրքիայի պատմության մեջ հայտնի Մադիմաք, Չորումի, Սիվասի կոտորածներին:
«Մարաշում մարդիկ տների հետ միասին այրվեցին: Չորումի դեպքերի ժամանակ Վելե դեդեին (կրոնական առաջնորդ ) ողջ-ողջ այրեցին: Բոլոր այս դեպքերը տեղի են ունեցել այն երկրում, որի արդարադատության նախարարը Բոզդաղն է»,- նշել է Գեչմեզը:
Ըստ նրա՝ Թուրքիան պիտի հաշվի նստի ալևիների, քրդերի և հայերի հետ: Արդարադատության նախարարին նև քննադատել է Մադիմաքի կոտորածից տուժածների իրավապաշտպան Շենալ Սարուհանը: Վերջինս ասել է. «Իրականություն է, որ Հիտլերի ֆաշիզմը մարդկանց այրեց: Սակայն պարզ է նաև, որ Թուրքիայում սեպտեմբերի 6-7-ին դեպքեր տեղի ունեցան: Պարզ է, որ այս հողերում էլ ողջակիզման գործողություններ եղել են: Սեփական կոտորածները մոռացած գիտակցությամբ իրավունք չունեն քննադատել ուրիշներին»:
Հիշեցնենք, որ 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերի պատճառով Թուրքիան լքեց քրիստոնյաների ճնշող մեծամասնությունը:
Սեպտեմբերի 6-ին լուր տարածվեց, որ Սալոնիկում` Թուրքիայի Հնարապետության առաջին նախագահ և հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ծննդավայրում, ռմբահարվել է առաջնորդի հայրական տունը: Այս լուրից «ցնցված» թուրք ամբոխը հարձակվեց հույների տների և խանութների վրա: Հարձակումների իրենց բաժինը ստացան նաև հայերն ու հրեաները: Առաջին իսկ վայրկյանից ակնհայտ էր հարձակումների նախապատրաստված լինելը: Հետագայում ապացուցվեց, որ Աթաթուրքի հայրական տան ռմբահարումը կազմակերպված էր թուրքական անվտանգության ուժերի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |