Հասարակական09:20, 07 Հունիս 2016
Ստամբուլում ուժեղ պայթյուն է որոտացել. կա 11 զոհ

Հունիսի 7-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Վեզնեջիլեր թաղամասի մետրոյի կայարանից ոչ հեռու գտնվող ավտոբուսի կանգառի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ պայթյունը որոտացել է թուրքական ոստիկանությանը պատկանող պարեկային ծառայության ավտոբուսի անցնելու ժամանակ:
Պայթյունի հետևանքով կա 11 զոհ, որից 7-ը ոստիկան են, իսկ 4-ը՝ քաղաքացիական անձինք: Իսկ 36 հոգի վիրավորվել է: Նրանցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր է: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ:
Նշվում է, որ պայթյունից հետո լսվել են կրակոցներ: Նախնական տեղեկությունների համաձայն` պայթուցիկը տեղադրված է եղել ականապատված ավտոմեքենայի մեջ, որի կողքով անցել է ոստիկանության ավտոբուսը: Կա վարկած, որ պայթուցիկ սարքը գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով:
Ոստիկանությունը ձեռնարկում է լայնամաշտաբ անվտանգության միջոցառումներ:Իրավապահները ավտոբուսների վարորդներին հորդորել են երեկոյան ժամերին մետրոյի մոտակայքի կանգառում չկայանել ավտոբուսները:
Բացի այդ անվտանգության նկատառումներից ելնելով չեղյալ է հայտարարվել դեպքի վայրին մոտ գտնվող Ստամբուլի համալսարանի քննությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |