• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 04:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:13, 22 Հունիս 2016

Թուրք մտավորականների նախազգուշական ուղերձը Էրդողանի ռեժիմին

Թուրք մտավորականների նախազգուշական ուղերձը Էրդողանի ռեժիմին

Մի խումբ հայտնի թուրք մտավորականներ ու լրագրողներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հասցեին խիստ քննադատություններ պարունակող հայտարարություն են ստորագրել:

Ըստ թուրքական «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի կայքի` «Զգուշացում Էրդողանի ռեժիմին. հերիք է արդեն» վերնագրով հայտարարության տակ ստորագրած անձանց շարքում կան այնպիսի անվանիներ, ինչպիսիք են գրող, հրապարակախոս Բասքըն Օրանը, գրող, լրագրող Հասան Ջեմալը, մտավորականներ Զեյնեփ Թունբայը, Ֆիքրեթ Բաշքայան և այլք:

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել Թուրքիայի քաղաքական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում Էրդողանի բռնապետական հակումների հետևանքով արմատավորված արատներին:

«Գնալով հաճախակիացող սկանդալները սրբելու և տանելու են բոլոր նրանց ու այն ամենը, ինչ դեռ մնացել է այս երկրում: Էրդողանի ռեժիմը թող չկարծի, որ այդ ամենից դուրս է մնալու»,- ասված է հայտարարության տեքստում:

Հատկապես ուշադրություն է հրավիրվել համալսարանների վրա իշխանությունների գործադրած ճնշմանը ու նշվում է, որ մինչև այս պահը երկրի իշխանություններն արդեն 3 համալսարան հանձնել են պետական կառավարիչներին:

Այնուհետև խոսվում է վերջերս ընդունված մեջլիսի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենսդրական փոփոխություններին՝ ուղղված է հիմնականում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) դեմ:

«Խորհրդարանը դատարկվում է: Մեծությամբ 2-րդ ընդդիմադիր կուսակցության (ԺԴԿ) պատգամավորների անձեռնմխելիությունը վերացվել է: Ոստիկանությունը վաղը թակելու է նրանց դռները»,- նշված է հայտարարության մ եջ:

Հայտարարության տեքստից անմասն չի մնացել նաև դատական համակարգում կատարված լայնամասշտաբ կադրային ջարդը, ինչի հետևանքով Էրդողանը համակարգը է լցրել է բացառապես իրեն հավատարիմ մարդկանցով: Ըստ թուրք մտավորականների`հերթը հասել է Սահմանադրական դատարանին, որը թերևս կարողացել է դիմակայել իշխանության հարձակումներին:

Հայտարարության ծավալուն տեքստի մեջ արծարծվել են նաև Թուրքիայի համար  այնպիսի խնդրահարույց թեմաներ, ինչպիսիք են քրդական շրջանների ավերումը, մամուլի ազատության օրհասական վիճակը, լրագրողների, հասարակական կազմակերպությունների հետապնդումները, երկրի չափազանց իսլամականացումն ու բազմաթիվ այլ հարցեր:Մի խումբ հայտնի թուրք մտավորականներ ու լրագրողներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի հասցեին խիստ քննադատություններ պարունակող հայտարարություն են ստորագրել:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}