• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 04:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:31, 29 Հունիս 2016

Թուրքական ԶԼՄ-ները հիշել են ASALA-ի հարձակումը Անկարայի Էսենբողա օդանավակայանի վրա

Թուրքական ԶԼՄ-ները հիշել են ASALA-ի հարձակումը Անկարայի Էսենբողա օդանավակայանի վրա

Թուրքիայի օդանավակայաններում վերջին 34 տարվա ընթացքում 3 ահաբեկչություն է իրականացվել: Այս մասին հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, որի հրապարակած նյութը լայնորեն տարածվել է այնպիսի թուրքական առաջատար լրատվամիջոցների կողմից, ինչպիսիք են Hurriyet-ը, Cumhuriyet-ը, Yeni Safak-ը, Haberler-ը:

Նշվում է, որ

առաջին հարձակումը եղել է 34 տարի առաջ՝ 1982 թվականի օգոստոսի 7-ին, Անկարայի Էսենբողա օդանավակայանում:

Երկրորդ հարձակումն իրականացվել է 2015 թվականին Ստամբուլի Սաբիհա Գյոքչեի անվան օդանավակայանում:

Երրորդը Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն է: 

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Էսոնբողայի օդանավակայանի վրա հարձակում գործած անձինք եղել են «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ASALA) անդամներ Զոհրաբ Սարգսյանը և Լևոն Էքմեքչյանը, որոնք ներկայացվում են իբրև ահաբեկչներ: Այդ ժամանակ թուրք ուժայինների իրականացրած օպերացիայի ընթացքում սպանվում է 9 մարդ:

Պետք է նշել, որ թուրքական պատմագրությունն ու լրատվությունը խեղաթյուրված են ներկայացրել Էսենբողա օդանավակայանում տեղի ունեցած դեպքերը: ASALA-ի «Կարին» ռազմական գործողության իրական նպատակը եղել է Թուրքիայի այն ժամանակվա վարչապետի սպանությունը, որի ինքնաթիռը պիտի վայրէջք կատարեր Էսենբողա օդանավակայանում, բայց վերջին պահին վարչապետի ինքնաթիռը ուղղությունը փոխել է, իսկ դեպքերը զարգացել են չնախատեսված սցենարով:

Թուրք ոստիկանների հետ 1.5 ժամ տևած փոխհրաձգության արդյունքում Զոհրաբ Սարգսյանը զոհվում է, իսկ Լեւոն Էքմեքչյանը՝ ծանր վիրավոր, արնաքամ վիճակում գերեվարվում: Մեկ ամիս հետո հրավիրվում է ընդամենը 1 դատական նիստ և առանց դատապաշտպանի, առանց պատշաճ թարգմանության Լևոնին մահապատժի ենթարկելու որոշում է կայացվում: 25-ամյա Լևոնը կախաղան է բարձրացվում 1983-ի հունվարի 29-ին:

33 տարի շարունակ Լևոնի գերեզմանը Թուրքիայում չի ունեցել ոչ շիրմաքար, ոչ էլ՝ խաչ: Նրա աճյունը այս տարի Անկարայից Ֆրանսիա է տեղափոխվել:

Լևոն Էքմեքչյանը դատարանում
 

 

Իսկ Սաբիհա Գյոքչեի անվան օդանավակայանում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել էր 1 մարդ, ևս մեկը ծանր վիրավորվել էր:

Երեկ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններից և կրակոցներից սպանվել է 36 մարդ: Ըստ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:Զոհերի թվում կան նաև օտարերկրյա քաղաքացիներ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}