• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 04:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական06:37, 29 Հունիս 2016

Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում 3 խոշոր պայթյուն է տեղի ունեցել

Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում 3 խոշոր պայթյուն է տեղի ունեցել

Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել: Թուրքական «Habertürk.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ հունիսի 28 -ի երեկոյան տեղական ժամանակով 22:00-ի սահմաններում վերոհիշյալ օդանավակայանում 3 հաջորդական պայթյուն է տեղի ունեցել:

Դեպքը տեղի է ունեցել օդանավակայանի արտասահմանյան թռիչքների հատվածում՝ ժամանող ուղևորների դիմավորման սրահում և ավտոկայանում: Ականատեսների վկայությամբ պայթյուններն իրականացրել են մահապարտները: Նրանցից մեկը նախ իր մոտ գտնվող զենքից կրակ է բացել մարդկանց վրա, հետո պայթեցրել է ինքն իրեն:

BBC-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ կասկածներ կան, որ ահաբեկչության կազմակերպիչը «իսլամական պետությունն» է (ԻՊ - İŞİD):

Ահաբեկչության պատճառով բոլոր թռիչքները դադարեցվել են, ժամանող օդանավերն ուղղորդվել են այլ օդանավակայաններ: Թեև օդանավակայանը իր գործունեությունը վերսկսել է ժամը 2:20-ի սահմաններում, այնուամենայնիվ, հունիսի 29-ի համար նախատեսված մի շարք թռիչքներ չեղյալ են հայտարարվել:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի տեղեկացմամբ՝ ահաբեկչության հետևանքով դեպքի վայրում և հիվանդանոցներում 36 մարդ է մահացել, ևս 147-ը վիրավորվել են: Զոհերի անունները դեռևս չեն հրապարակվում,  սակայն հայտնի է, որ նրանց մեջ արտասահմանյան քաղաքացիներ կան: Անկարայում Սաուդյան Արաբիայի դեսպանատան հաղորդմամբ՝ վիրավորների մեջ առնվազն 7 Սաուդյան Արաբիայի քաղաքացի կա:

Թուրքիայի առողջապահության նախարարությանը կից տեղեկատվության կենտրոնը 184 կարճ հեռախոսահամարով տեղեկություններ է տրամադրում վիրավորների ինքնությունը ճշտել ցանկացողներին:

Դեպքի առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել վարչապետ Բինալի Յըլդըրըմի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}