Հասարակական18:15, 04 Հուլիս 2016
Թուրքիայում բնակվող 13-ամյա պատանին ցանկանում է լրացնել ահաբեկիչների շարքերը

Բրիտանական «BBC» լրատվական ծառայության թղթակիցը զրուցել է Թուրքիայում բնակվող 13-ամյա Էբու Հաթթաբ անունով սիրիացի մի երեխայի հետ, որը ցանկանում է անդամակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Ինչպես իրազեկում է թուրքական «Birgun» թերթի կայքը, հարցազրույցը տեղի է ունեցել հենց Հաթթաբի տանը, իսկ վերջինս եղել է դիմակով:
Նա, պատմել է, որ միշտ դիտում է «ԻՊ»-ի հրապարակած տեսանյութերը և FB-ի միջոցով զրուցում է «ԻՊ»-ի զինյալների հետ: Ասել է, որ առաջիկայում գնալու է Սիրիայի Ռաքքա քաղաք, որպեսզի մասնակցի «ԻՊ»-ի գործողություններին: Նա նույնիսկ թղթակցին ցուցադրել է իրեն պատկանող զենքերը, որոնք պահում է տանը:
Այն հարցին, թե ինչու մյուս երեխաների նման չի վայելում իր մանկությունը, պատասխանել է, թե ցանկություն չունի նմանվել իր հասակակիցներին: Ըստ նրա` այն ճանապարհը, որն ինքը այժմ ընտրել է ճշմարիտ է:
Նրան հարցրել են նաև, թե արդյոք հարձակում կիրականացներ Անգլիայում կամ Թուրքիայում:
«Անգլիային հարվածելը անհրաժեշտություն է, քանզի ՆԱՏՕ-ի անդամ է և ԻՊ-ի դեմ է գործում: Սակայն մենք միայն սպանում ենք նրանց, ովքեր արժանի են դրան: Եթե ինձնից պահանջեն, որ Թուրքիայում հարձակում իրականացնեմ, ապա ես դա կանեմ»,-ասել է Հաթթաբը:
Իսկ այն հարցին թե ինչ զգացում կունենա, երբ Հաթթաբը սպանվի ԻՊ-ի մարտերում, երեխայի մայրը պատախանել է. «Շատ երջանիկ կլինեմ»:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |