• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 03:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:19, 08 Հուլիս 2016

Թուրքիան հայտնվել է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի «ամոթալի ցուցակում»

Թուրքիան հայտնվել է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի «ամոթալի ցուցակում»

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում մարդկանց առևտրի վերաբերյալ իր ամենամյա զեկույցը: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիան այս զեկույցում հայտնվելու է «ամոթալի ցուցակում»:

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) պատգամավոր Էրդողան Թոփրաքը թեմայի առնչությամբ նշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) իր կառավարման 14 տարիների ընթացքում Թուրքիան վերածել է «մարմնավաճառության և մարդկանց առևտրի կենտրոնի»:

Թոփրաքի տեղեկացմամբ՝ պետքարտուղարության զեկույցում Թուրքիայի վերաբերյալ մասնավորպես հետևյալն է արձանագրվել.

- Մարմնավաճառության, մարդկանց առևտրի և անմարդկային պայմաններում մարդկանց  հարկադիր աշխատանքի համար Թուրքիան հանդիսանում է և որպես նպատակակետ, և որպես տարանցիկ երկիր, իսկ որոշ դեպքերում՝ նաև որպես ելակետային երկիր:

-  Թուրքական ոստիկանությունը հարկ եղածի պես չի հետևում մարդկանց առևտրին, չի վերահսկում ենթակառույցները: Մարդկանց առևտրի դեմ պայքարի նվազագույն միջոցառումներ անգամ այս երկրում չեն կատարվում:

- Վերջին մեկ տարում շուրջ 1 միլիոն սիրիացի և 100.000 իրաքցի փախստական է տեղափոխվել Թուրքիա: Հազարավոր փախստական երեխաներ փողոցներում ողորմություն են խնդրում, իսկ մեծահասակները արհեստանոցներում ու դաշտերում հարկադրաբար աշխատում են ստրուկների պես. նրանք անչափ ցածր աշխատավարձով, անմարդկային պայմաններում կատարում են շատ ծանր աշխատանքներ:

- Սիրիացի և այլ օտարազգի կանայք ու աղջիկները իսլամիստական խմբավորումների կազմում վաճառվում են հասարակաց տներին, գումար վաստակելու նպատակով բառերում, դիսկոներում, տներում հարկադրաբար մարմնավաճառությամբ են զբաղվում:

- ԱԶԿ-ի իշանությունը 2009թ. հետո չի թարմացրել ու զարգացրել մարդկանց առևտրի դեմ պայքարի իր գործողությունների պլանը: Այդ պատճառով էլ մարդկանց շահագործումներն ու առևտուրը ավելի է հեշտանում և տարածվում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}