• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 03:17
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:16, 15 Հուլիս 2016

Ռուս հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինը Անկարայում է

Ռուս հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինը Անկարայում է

Ռուս անվանի հասարակական գործիչ, փիլիսոփա, քաղաքագետ, Ալեքսանդր Դուգինը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հրավերով մեկնել է Անկարա:

Ի դեպ, թուրքական լրատվամիջոցները Դուգինին ներկայացնում է իբրև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ:

Ըստ թուրքական «Ulusalkanal» լրատվակայքի` Դուգինի այցի կազմակերպմամբ և աջակցությամբ զբաղվել է Թուրքիայի «Հայրենիք» (Vatan) կուսակցությունը, որի միջնորդությամբ Դուգինին փոխանցվել է նշյալ հրավերը:

Անկարայում նա հանդիպել է ԱԶԿ-ի ներկայացուցիչների, Vatan-ի և Անկարայում գտնվող «Եվրասիայի տեղական ինքնակառավարման մարմիններ միության» ղեկավարների հետ, քննարկել ռուս-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև մի շարք առանցքային հարցեր:

Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Դուգինն  ասել է, որ Թուրքիան պետք է վերադառնա  Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի վարած քաղաքականությանը:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամին,  նա  շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ) և Թուրքիան կարող են համագործակցել   ահաբեկչության դեմ պայքարում: Նրա կողմից  կարևորվել է Սիրայի տարածքային ամբողջականությունը պահպանելու խնդիրը: 

Ասուլիսի վերջում Դուգինը բարձ է գնահատել է «Vatan» կուսակցության դերը ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Ըստ թուրքական աղբյուրի` Դուգինը կարող է հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}