Հասարակական09:58, 02 Օգոստոս 2016
Ֆրանսահայը Թուրքիայից արտաքսվել է թուրքերեն իմանալու պատճառով

Թուրք իրավապահները Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից արտաքսել են ֆրանսահայ Ռիչարդ Դեմիրջիին: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ ֆրանսահայը արտաքսվել է թուրքերեն իմանալու պատճառով:
Դեպքի մանրամասները թերթին ներկայացրել է Ռիչարդ Դեմիրջիի որդին՝ Դանիել Դեմիրջին: Դեպքը տեղի է ունեցել կիրակի օդանավակայանի մուտքի մոտ, որտեղ ոստիկանները կանգնեցրել են մեքենան և ուղևորներից, այդ թվում և Դեմիրջիից պահանջել անձնագիր: Երբ Դեմիրջին իր ֆրանսիական անձնագիրը ներկայացնելուց հետո ոստիկանների հարցերին պատասխանել է թուրքերենով, նրան հարցրել են, թե արդյոք նա թուրք է:
Ոստիկանների՝ «թուրքերեն ես խոսում, ծննդավայրդ Սղերթ է նշված, ինչպե՞ս թե թուրք չես» հարցմանն ի պատասխան Դեմիրջին ասել է, որ ազգությամբ հայ է, Ֆրանսիայի քաղաքացի: Դրանից հետո ոստիկանները որոշել են թե նա ահաբեկիչ է և իջեցնելով մեքենայից շտապ մեկուսացրել են, իսկ հաջորդ օրը դատարանի որոշմամբ նրան արտաքսել են:
Որդու տեղեկացմամբ՝ Ռիչարդ Դեմիրջին ամիսը մեկ անգամ աշխատանքային այցով մեկնում էր Թուրքիա, իսկ այժմ նրա մուտքն արգելվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |