Հասարակական11:47, 22 Օգոստոս 2016
Գյուլեն. «Թող Ալիևը չստիպի, որ իրեն Կասպից ծովը նետեմ»

Թուրքիայում «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորում» (FETÖ) կամ «զուգահեռ կառույց» անվամբ հայտնի գյուլենական համայնքի անդամները ծպտյալ կերպով գործունեություն են ծավալում նաև Ադրբեջանում: Գյուլենական շարժման առաջնորդը ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն է, որը Էրդողանի վարչակազմի հակառակորդն է:
Այս մասին թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքին պատմել է գյուլենականների արտասահմանյան գործունեությունից լավատեղյակ, նախկինում Կովկասյան տարածաշրջանում Գյուլենի կարևոր ներկայացուցիչների մեկը եղած Հայաթի Քյուչուքը:
Քյուչուքը նշել է, որ ֆեթհուլլահականները երբեք դուրս չեն գալիս այնտեղից, ուր մի անգամ հաջողվել է ներխուժել, նրանք ներկայումս գաղտնի գործունեություն են ծավալում նաև Ադրբեջանում:
«Իլհամ Ալիևին տապալելը րոպեի հարց է: Մի օր Փենսիլվանիայում ժողովի ժամանակ Ադրբեջանից զանգ եղավ. Պարոն Իլհամը լուրջ խնդիրներ էր ստեղծել: Ֆեթհուլլահ Գյուլենը բառացիորեն ասաց հետևյալը. «Թող Ալիևը չստիպի, որ իրեն Կասպից ծովը նետեմ»: Սա իրականությունն է ու ճիշտ է: Եթե պարոն Իլհամը տապալվի, հավատացեք, Ադրբեջանն էլ կկործանվի, գյուլենականների ձեռքը կընկնի», - պատմել է նախկին գյուլենականը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |